ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ՌԱԶՄԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
13.01.2018 13:37
Հարգելի փաստաբաններ,
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է մեր գործընկեր՝ փաստաբան Ռազմիկ Դավթյանը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Ռազմիկ Դավթյանի մահվան կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն է հայտնում փաստաբանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:
Ռազմիկ Դավթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 13-ին, ժամը 17:30-ից` ք. Երևան, Դավիթ Բեկի 140/6 հասցեում գտնվող «Հուսո ճրագ» սգո սրահում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 14-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ