ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
15.12.2017 17:55Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացված մրցույթների գրավոր փուլը հաղթահարած հավակնորդներին հրավիրում ենք մասնակցելու մրցույթի հարցազրույցի փուլին, որը տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան Զաքիյան 7-2, 4-րդ հարկ, թիվ 12 սենյակ)՝ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ից սկսած:
Հարցազրույցի ժամի վերաբերյալ հավակնորդները կիրազեկվեն անհատապես՝ էլեկտրոնային փոստով:
Հարցազրույցին հավակնորդները կհրավիրվեն՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության:
Հարցազրույցին պետք է ներկայանալ քննական թերթիկով և փաստաբանական գործունեության վկայականով կամ անձնագրով:
Մրցութային հանձնաժողով
Բեռնել
Վերադառնալ