ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ
15.12.2017 16:57Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 07.06.2017թ. թիվ 148-Լ որոշմամբ հաստատված Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրով նախատեսված Աշխատասենյակից՝ 2018 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում օգտվելու համար կարող եք ներկայացնել հայտեր՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 22-ը ներառյալ:
Աշխատասենյակից օգտվելու հայտերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում: Հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով (ստորագրված և սկանավորված տարբերակով)։ Փոստով ուղարկված հայտերը չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2017թ. դեկտեմբերի 22-ից հետո:
Ծրագրով ահմանված պահանջներին համապատասխանող հավակնորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցազրույցը կանցկացվի ՀՀ, ք. Երևան Զաքիյան 7-2 հասցեում, 4-րդ հարկ հասցեում 2017 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին։
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմի ղեկավար
Բեռնել
Վերադառնալ