Երկամսյա դասընթաց Փարիզում
15.06.2012 11:59Հարգելի փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության և Փարիզի փաստաբանների պալատների համագործակցության շրջանակներում ձևավորված ավանդույթի համաձայն այս տարի նույնպես Հայաստանից 2 փաստաբան հնարավորություն կունենա մասնակցել Փարիզում անցկացվելիք երկամսյա դասընթացների, որի ընտրական փուլը սկսված է:
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ֆրանսերեն լեզվի գերազանց իմացությամբ այն փաստաբանները, որոնց տարիքը չի գերազանցում 40 տարեկանը և որոնք ունեն փաստաբանի առնվազն 3 ամսվա փորձ: Մրցույթն անց է կացվում ընդամենը 2 /երկու/ տեղի համար: Դասընթացի ժամկետն է 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները:
Հիշեցնենք, որ Փարիզում բնակվելու և ճանապարհի բոլոր ծախսերը հոգում է անձամբ փաստաբանը: Որպես թեկնածու գրանցվելու համար դիմել մինչև հունիսի 25-ը:
Բեռնել
Վերադառնալ