ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
06.12.2017 17:51Հարգելի՛ փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպում է փաստաբանների վերապատրաստման դասընթացներ՝ Փաստաբանների վարքագծի կանոնների (փաստաբանների մասնագիտական իրավունքի), ինչպես նաև սեփականության իրավունքի ասպեկտների վերաբերյալ:
Վերապատրաստման դասընթացը վարելու է Գերմանիայի Էրֆուրթ քաղաքից հրավիրված գերմանացի փորձագետ՝ փաստաբան Յան Հելգե Քեսթելը:
Վերապատրաստման դասընթացները տեղի են ունենալու 2017թ. դեկտեմբերի 11-ին (ժամը 14:00-ից 18:00-ն) և դեկտեմբերի 12-ին (ժամը 10:00-ից 17:00-ն)` ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 4-րդ հարկի մեծ դահլիճում:
11.12.2017 թվականի վերապատրաստման դասընթացին մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի 4 (չորս) ակադեմիական ժամ վերապատրաստում, իսկ 12.12.2017թ. վերապատրաստման դասընթացին մասնակցությունը՝ 8 (ութ) ակադեմիական ժամ վերապատրաստում:
Դասընթացին կարող են մասնակցել ոչ ավել, քան 25 (քսանհինգ) փաստաբան: Դասընթացին գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ