ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՄ/ԵԽ համատեղ ծրագիր` նվիրված խոսքի ազատության ու զրպարտության շուրջ քննարկումներին

06.06.2012 16:00

ԵՄ/ԵԽ համատեղ ծրագիր` նվիրված խոսքի ազատության ու զրպարտության շուրջ քննարկումներին

2012թ. հունիսի 5-6-ը «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում» Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի 2011-2012թթ. համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար «ՄԻԵԿ-ի 10-րդ հոդված. զրպարտության գործերով դատական պրակտիկայի ներկայիս միտումները և քրեական գործերով լուսաբանումը» թեմայով։

Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի ընդհանուր նպատակն է լրատվամիջոցների ազատության և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում։ Ծրագիրը միտված է նպաստելու իրավական և ինստիտուցիոնալ երաշխիքների, խոսքի ազատության, բարձրագույն որակի լրագրության և բազմակարծության ապահովմանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքում` Եվրոպայի խորհրդի չափանիշների համաձայն, և վերաբերում է երկու` ավանդական ու նոր լրատվամիջոցներին: Ծրագրի մասին մանրամասն տեղեկություն կարող եք գտնել այստեղ http://www.coe.int/t/dghl/cooperation/media/projects/project_JPSCaucasus_Moldova_en.asp:

ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածին նվիրված այս սեմինարը կազմակերպվել է ՀՀ փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ։ ԵԽ փորձագետ, իրավաբան Գեյվին Միլլերը, Լոնդոն, ՄԹ, ներկայացրեց ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի վերաբերյալ մի շարք նախադեպեր և սկզբունքներ։ Նա նաև ներկայացրեց Անգլիայի և ընդհանուր իրավունքի այլ երկրների համակարգերից օրինակներ՝ կապված խոսքի ազատության և զրպարտության հարցերի հետ։ Փորձագետներ Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը ներկայացրեցին դասընթացի թեմային առնչվող ներպետական իրավիճակը և անդրադարձան ոլորտի մարտահրավերներին։

Սեմինարին մասնակցեցին մեծ թվով փաստաբաններ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Արման Պողոսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Օննո Սիմոնսը: Դասընթացին ներկա էր Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչ Սյուզան Մարուխյանը:

Բեռնել դասընթացի նյութերը



Բեռնել

Վերադառնալ