ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ԲԱՑՄԱՆԸ
10.11.2017 11:11
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Վրեժ Խաչիկյանը Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով օրերս մասնակցել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայի բացման արարողությանը:
Կլինիկան ստեղծվել է իրավաբանական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողների պրակտիկ գործունեությանը նպաստելու և սոցիալապես անապահով խավին պրո բոնո (անվճար) իրավական օգնություն տրամադրելու նպատակով: Կլինիկայի ուսանողներին ուղորդելու են Արցախի փաստաբանների պալատի անդամները:
ՀՀ ՓՊ նախագահի խորհրդական Վրեժ Խաչիկյանը ՀՀ փաստաբանների պալատի անունից ողջունել և բարի երթ է մաղթել ուսանողներին՝ նորաստեղծ կլինիկային մասնագիտական գրքեր նվիրելով:
ՀՀ փաստաբանների պալատը մասնագիտական գրականություն է նվիրել նաև Արցախի փաստաբանների պալատին:
Բեռնել
Վերադառնալ