«ԻՐԱԶԵԿ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅՑ ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ
26.09.2017 12:16
2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն ուսումնական տարվա առթիվ «Իրազեկ դպրոց» ծրագրի շրջանակներում փաստաբանների աջակցությամբ գրենական պիտույքներ, գրքեր է նվիրել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Ղարաչինարի միջնակարգ դպրոցի աշակերտներին:
Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալահվերդյանը մանկավարժական խորհրդի, ծնողների և աշակերտների անունից շնորհակալություն է հայտնել փաստաբաններին՝ նշելով, որ 2002 թվականին հիմնադրված դպրոցը միշտ ունեցել է աջակցության կարիք:
Աշակերտներին փաստաբանների նվերները փոխանցել է ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի համակարգող Վրեժ Խաչիկյանը:
Բեռնել
Վերադառնալ