ՀՀ Փաստաբանների Պալատ

Բաց դռների օր մայիսի 26

11.05.2012 09:06

Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է 2012 թվականի ընթացքում կազմակերպել անապահով քաղաքացիներին քաղաքացիաիրավական ոլորտում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը:

Հերթական բաց դռների օրը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 11:00-ից 17:00 ՀՀ փաստաբանների պալատում:

Այն քաղաքացիները ովքեր ցանկանում են օգտվել այս հնարավորությունից, պետք է նախապես հերթագրվեն՝ զանգահարելով 54 71 28 և 56 11 95:

Այդ օրը իրավաբանական խորհրդատվություն տալ ցանկացող փաստաբաններին նույնպես խնդրում ենք գրանցվել զանգահարելով 54 71 28 և 56 11 95 (ներքին 105 կամ 115):



Բեռնել

Վերադառնալ