ՀՀ Փաստաբանների Պալատ

Անդամավճարների վերաբերյալ պարզաբանող նամակ

31.07.2012 00:00


::jseblod::article::/jseblod::
::panel_article:: ::/panel_article::
::wysiwyg_introtext::

 Հարգելի փաստաբաններ,

Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, հանդիսանալով “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն, իր առջև ունի մի շարք խնդիրներ, որոնց իրագործման համար Պալատն իր գործունեությունն ապահովում է հիմնականում անդամ-փաստաբանների կողմից վճարվող անդամավճարների հաշվին: Հետևաբար, Պալատի գործունեության համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը կամ սղությունը բերելու է որոշ խնդիրների իրագործման անհնարինությանը կամ ոչ որակյալ իրականացմանը:

Նկատի ունենալով, նոր կազմավորվող փաստաբանության զարգացմանը խթանելու անհրաժեշտությունը, Պալատը քաղաքական որոշում էր կայացրել փաստաբանի ամսական անդամավճարի չափը սահմանել 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ, որն, ըստ էության, չի բավականացնում Պալատն անհրաժեշտ կադրերով համալրելու և որոշ գործառույթներ իրականացնելու համար:

Ինչպես գիտեք, Օրենքի փոփոխությունների/լրացումների համաձայն, Պալատը պետք է հիմնադրի նաև փաստաբանական դպրոց (հիմնադրամի կարգավիճակով): «Փաստաբանական դպրոց» հիմնադրամն արդեն ստեղծված է, որը պետք է կազմակերպի նաև փաստաբանների վերապատրաստումը, ինչը պետք է անցկացվի վճարովի հիմունքներով:

Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 12-րդ կետի համաձայն` փաստաբանների պալատի խորհուրդը սահմանում է փաստաբանի անդամավճարի և հավակնորդի մուտքի ու այլ վճարների, ինչպես նաև փաստաբանների վերապատրաստման համար անհրաժեշտ վճարների չափերը, ինչպես նաև դրանք վճարելու կարգը:

«Փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ն.Բաղդասարյանի կողմից 28.04.2012թ. տրված տեղեկանքի համաձայն, մեկ փաստաբանի վերապատրաստման ինքնարժեքը մեկ տարվա համար կազմում է 24.000 ՀՀ դրամ, իսկ ամսական` 2000 ՀՀ դրամ: Սա վերապատրաստման ինքնարժեքն է, ինչը կարող է որոշ հարկային հավելումների արդյունքում ավելանալ:

Պալատի խորհուրդը որոշում է կայացրել անդամավճարի չափը Պալատի ծախսերի համար թողնել նույնը, իսկ վերապատրաստման համար պարտադիր գումարը ավելացնել անդամավճարին, ինչը հնարավորություն կտա առավել կանոնավոր կազմակերպել այդ գումարների հավաքագրման գործընթացը և արդյունավետ կերպով տնտեսել ու կառավարել վերապատրաստման համար անհրաժեշտ ծախսերը, նախապես ծրագրավորել և հրապարակել դասընթացների թեմաները և գրաֆիկները: Հակառակ դեպքում, երբ փաստաբանները վճարումները կատարեն իրենց հարմար ժամանակում կամ գրանցվեն և չմասնակցեն, ինչը կբերի նրան, որ չեն ձևավորվի անհրաժեշտ խմբաքանակները, և վարձված դասախոսները ստիպված սահմանված կայուն գումարով առավել քիչ լսարանի առջև հանդես կգան, ինչի արդյունքում վերապատրաստման արժեքն անհարկի կբարձրանա:

Հուսով ենք, որ փաստաբանի բարձր իրավագիտակցությամբ կմոտենաք վերոհիշյալ հարցին ու կհարգեք Պալատի մարմինների որոշումները, որոնք ուղղված են փաստաբանության հեղինակության բարձրացմանը:

Բեռնել անդամավճարի և վերապատրաստման վճարի չափերը սահմանելու մասին որոշումը:

Բեռնել մուտքի վճարների, անդամավճարների և այլ վճարների վճարումների վերաբերյալ կարգը:

 

 

Պալատի նախագահ`

Ռուբեն Սահակյան

::/wysiwyg_introtext::
::wysiwyg_fulltext:: ::/wysiwyg_fulltext::
::panel_article_details:: ::/panel_article_details::
::panel_article_params:: ::/panel_article_params::
::panel_article_meta:: ::/panel_article_meta::
::panel_end:: ::/panel_end::
::jseblodend::::/jseblodend::


Բեռնել

Վերադառնալ