ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ «ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԻՋՈՑ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԹԵՄԱՅՈՎ

16.05.2017 12:01

Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 16.05.2017թ. ժամը 18:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի կունենա ակումբի նիստ  «Հաշտարարությունը, որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոց և արդարադատությանը օժանդակող ինստիտուտ» թեմայով:

Զեկուցող՝ ՀՀ արտոնագրված հաշտարար Լուսինե Թասալյան:

Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. հասցեին` նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը: Ինչպես նաև կարող եք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատի ակումբի համակարգող Մարինե Ֆարմանյանին` 091 (094) 49 24 55 հեռախոսահամարներով:

Ակումբի նիստին մասնակցած փաստաբաններին հաշվարկվելու է 4 պարտադիր վերապատրաստման ժամ։



Բեռնել

Վերադառնալ