ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

05.05.2017 16:11

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 05.05.2017 թվականի թիվ 3-րդ նիստում ամփոփել է 2017 թվականի գարնանը կազմակերպած որակավորման քննությունների գրավոր առաջադրանքները։

2017 թվականի գարնանը կազմակերպված որակավորման քննություններին մասնակցել են «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի 82  շրջանավարտ։

Որակավորման քննություններն անցկացվել են երեք մոդուլներից՝

  1. Դեոնթոլոգիա մոդուլից, որի շրջանակներում ստուգվել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի վերաբերյալ շրջանավարտների գիտելիքները.
  2. Քաղաքացիական մոդուլից, որի շրջանակներում շրջանավարտները հանձնել են երկու քննություն՝ հայցադիմումի կազմում և վերաքննիչ բողոքի կազմում.
  3. Քրեական մոդուլից,  որի շրջանակներում շրջանավարտները հանձնել են երկու քննություն՝  միջանկյալ դատական ակտի դեմ և դատավճռի դեմ վերաքննիչ բողոքների կազմում։

Որակավորման քննությունների գրավոր առաջադրանքները փոխանցվել են որակավորման հանձնաժողովին ծածկագրերի (շտրիխ կոդերի) առկայությամբ, որոնցից հնարավոր չէ բացահայտել առաջադրանքի հեղինակի ինքնությունը։

Որակավորման հանձնաժողովը յուրաքանչյուր գրավոր առաջադրանքի մեկ բնօրինակ և մեկ պատճեն փոխանցել է առարկայական քննական հանձնախմբի երկու անդամների, ովքեր ստուգել և գնահատել են առաջադրանքները։

Առարկայական քննական հանձնախմբի անդամների կողմից գնահատված առաջադրանքները որակավորման հանձնաժողովին վերադարձվելուց հետո, գումարվել է նիստ և որակավորման հանձնաժողովն ամփոփել է  որակավորման քննությունների գրավոր առաջադրանքները։

Որակավորման քննությունները չեն հանձնել  14 աշխատանքների հեղինակներ։

2017թ. մայիսի 5-ին ժամը 17.00-ին, ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում (ք.Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ) կբացվեն կնքված արկղները։   Արկղերը բացելուց հետո հնարավոր կլինի պարզել ծածկագրերի հեղինակներին։

Բեռնել «Որակավորման քննությունների գրավոր առաջադրանքների գնահատականները ամփոփելու մասին» 05.05.2017թ. թիվ N 03-01-Ա որոշումը

ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱՅԻ ՄՈԴՈՒԼ
Բեռնել դեոնթոլոգիայի խնդիրներ լուծելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

ՔՐԵԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ
Բեռնել միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

Բեռնել դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ

Բեռնել հայցադիմում կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

Բեռնել վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը



Բեռնել

Վերադառնալ