ՀՀ Փաստաբանների Պալատ

Որակավորման քննությունների կարգում կատարվել են փոփոխություններ

20.03.2012 07:29


Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի

 

19 մարտի 2012թ. թիվ 11-րդ նիստի

ՈՐՈՇՈՒՄ թիվ 11/7-Լ

Որակավորման քննությունների կարգում փոփոխություններ կատարելու և ժամանակացույցը նոր խմբագրությամբ հաստատելու մասին

Հիմք ընդունելով “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 10-րդ և 28-րդ հոդվածների պահանջները,

ելնելով 2012 թվականին փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու համար հավակնորդներից որակավորման քննությունների կարգում և ժամանակացույցում որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից,

Պալատի խորհուրդը`

ՈՐՈՇԵՑ`

1. Որակավորման քննությունների կարգում (այուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1. Կարգի 1.6 կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Իրավաբանի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային (գործունեության) ստաժը հաշվարկվում է միայն իրավաբանի` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճանի` որակավորում շնորհելու պահից հետո:”:

1.2. Կարգի 3.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հավակնորդն իրավունք ունի վկայակոչել իրավաբանական մասնագիտությամբ աշխատանքի կամ գործունեության ստաժի սահմանված ժամկետի առկայությունը, եթե այդ ժամկետը կհամարվի լրացված մինչև բանավոր փուլի քննության անցկացման նախորդ օրը: Սույն կետում նշված դեպքում բանավոր քննության օրը տվյալ հավակնորդը պարտավոր է ներկայացնել համապատասխան տեղեկանք` դիմում տալու օրվանից մինչև քննության օրը (կամ սահմանված ժամկետի համալրման օրը) աշխատանքը կամ գործունեությունը իր կողմից շարունակվելու վերաբերյալ:”:

1.3. Կարգի 3.2 կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

8) ոչ պետական կազմակերպություններում աշխատող /աշխատած/ հավակնորդները Հանձնաժողովի պահանջով տեղեկանք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունից` իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքային ստաժի ընթացքում սոցիալական պարտադիր վճարների առկայության մասին.  

Մինչև 10.04.2012թ. ներառյալ տվյալ տեղեկանքը չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը կարող է չգրանցել հավակնորդին: 

 2. Նոր խմբագրությամբ Հաստատել “Որակավորման քննությունների ժամանակացույցը” (կցվում է, որպես` հավելված):

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

 Պալատի խորհրդի նախագահ`                                     Ռ.Սահակյան

 

    Բեռնել ժամանակացույցը


Բեռնել

Վերադառնալ