ՕՆԼԱՅՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ «ՄԻԵԴ ՎԵՐՋԻՆ ՎՃԻՌՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎ «ՄԻԵԿ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԹԵՄԱՆԵՐՈՎ
25.04.2017 10:05Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 25.04.2017թ. ժամը 12:00-ին ՀՀ փաստաբանների պալատը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպում է օնլայն կոնֆերանս «ՄԻԵԴ վերջին վճիռները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ (հատուկ անդրադարձ ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 3-րդ մասին)» և «ՄԻԵԿ 6-րդ հոդվածի պահանջները» թեմաներով: Ստրասբուրգից վիդեո-կոնֆերանսը վարելու են փաստաբան, ՄԻԵԴ իրավաբան Արման Զրվանդյանը և Եվրոպայի խորհրդի փորձագետ Վիկտորիա Չերնիչուկը:
Օնլայն կոնֆերանսին մասնակցած փաստաբաններին հաշվարկվելու է 4 պարտադիր վերապատրաստման ժամ։
Բեռնել
Վերադառնալ