ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ 24.04.2017թ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
21.04.2017 13:29
Հարգելի փաստաբաններ,
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով 2017թ. ապրիլի 24-ին ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպում է այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Փաստաբանները կարող են միանալ ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությանը:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը տեղի կունենա 2017թ. ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին՝ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի սկզբնամասից (Լենինգրադյան փողոց, դեպի Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ կենտրոնական մուտք տանող աստիճանավանդակի մոտից):
Հարգանքով՝
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ