ՀՀ Փաստաբանների Պալատ

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ և ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

21.04.2017 10:07

Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 21.04.2017թ. ժամը 14:00-ին ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում  կազմակերպվելու է «Միջազգային գործերի իրավական պաշտպանությունը. Օտարերկրյա գործարարները Հայաստանի Հանրապետությունում և հայ գործարարները արտերկրում» թեմայով սեմինար-քննարկում։

Սեմինար-քննարկման թեմայի վերաբերյալ բանախոսելու են ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, փաստաբան Ալեքսանդր Խաչատուրյանը, «ԷյԴիԱր Փարթներս» ՍՊԸ արբիտր Աիդա Ավանեսյանը, Ֆրանսիայի փաստաբանական համայնքների ազգային
խորհրդի անդամ Ալեն Մարտերը, «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արամ Օրբելյանը, Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, «Մենեջմենթ Միքս» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը և Փարիզի փաստաբանների միության անդամ Սևակ Թորոսյանը։

Սեմինար-քննարկումը վարելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Մարտուն Փանոսյանը։

 

Սեմինարին մասնակցած փաստաբաններին հաշվարկվելու է 4 պարտադիր վերապատրաստման ժամ։

 



Բեռնել

Վերադառնալ