ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

14.04.2017 19:33

Հարգելի փաստաբաններ,

2017թ. ապրիլի 21-ին, ժամը 14:00-ին ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում (ք. Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ) կազմակերպվելու է «Միջազգային գործերի իրավական պաշտպանությունը. Օտարերկրյա գործարարները Հայաստանի Հանրապետությունում և հայ գործարարները արտերկրում» թեմայով սեմինար-քննարկում։

Սեմինար-քննարկման թեմայի վերաբերյալ բանախոսելու են ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, փաստաբան Ալեքսանդր Խաչատուրյանը, «ԷյԴիԱր Փարթներս» ՍՊԸ արբիտր Աիդա Ավանեսյանը, Ֆրանսիայի փաստաբանական համայնքների ազգային
խորհրդի անդամ Ալեն Մարտերը, «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արամ Օրբելյանը, Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, «Մենեջմենթ Միքս» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը և Փարիզի փաստաբանների միության անդամ Սևակ Թորոսյանը։

Սեմինար-քննարկումը վարելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Մարտուն Փանոսյանը։

Գրանցվելու համար  դիմում ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  [email protected] ՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:

Սեմինարին մասնակցած փաստաբաններին հաշվարկվելու է 4 պարտադիր վերապատրաստման ժամ։

 




Բեռնել

Վերադառնալ