ՀՀ Փաստաբանների Պալատ

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

06.04.2017 17:29

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի փաստաբաններ,

Ելնելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի կողմից փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու լիազորությունն իրականացնելիս՝ հայտնաբերված փաստաբանների և նրանց վստահորդների միջև կնքված իրավաբանական օգնություն ցույց տալու մասին պայմանագրերի հետ կապված խնդիրները լուծելու անհրաժեշտությունից, ինչպես նաև նկատի ունենալով քաղաքացիական և վարչական գործերով դատական ներկայացուցչություն իրականացնելու ծավալները, հետևաբար և այդ գործերով դատական ներկայացուցչությանն առնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու պայմանագրի նմուշ հաստատելու անհրաժեշտությունը,

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 04.04.2017թ. թիվ 85-Լ որոշմամբ իրավաբանական օգնություն ցույց տալու պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տրվել է ոչ պաշտոնական պարզաբանում, ինչպես նաև հաստատվել է «Իրավաբանական օգնություն ցույց տալու հանձնարարության վերաբերյալ» (դատական ներկայացուցչության համար) պայմանագրի նմուշ:

Ձեզ է ներկայացվում ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 04.04.2017թ. թիվ 85-Լ որոշմամբ տրված ոչ պաշտոնական պարզաբանումը, ինչպես նաև հաստատված պայմանագրի նմուշը:

 Ուշադրություն.ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 04.04.2017թ. թիվ 85-Լ որոշմամբ հաստատված պայմանագրի նմուշը և ոչ պաշտոնական պարզաբանումները կրում են խորհրդատվական բնույթ և պարտադիր չեն փաստաբանների համար:

Բեռնել ՀՀ ՓՊ նախագահի 04.04.2017թ. № 85-Ա որոշումը

Բեռնել իրավաբանական օգնություն ցույց տալու պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ ոչ պաշտոնական պարզաբանումը

Բեռնել «Իրավաբանական օգնություն ցույց տալու հանձնարարության վերաբերյալ» (դատական ներկայացուցչության համար) պայմանագրի նմուշը

 



Բեռնել

Վերադառնալ