ՀՀ Փաստաբանների Պալատ

Բաց դռների օրը Գեղարքունիքի մարզում

29.02.2012 11:15

Բաց դռների օրը Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը ՀՀ Փաստաբանների պալատի հետ համատեղ, սույն թվականի փետրվարի 25-ին անցկացրեց մարզային Բաց դռների օր: Միաժամանակ, չորս` Գավառ, Սևան, Վարդենիս և Մարտունի քաղաքներում Փաստաբանների պալատի փաստաբանները իրավախորհրդատվություն էին տրամադրում քաղաքացիներին` իրավունքի տարբեր ոլորտների վերաբերյալ:

Նշված օրվա բաց դռների միջոցառմանը մասնակցեցին փաստաբաններ Լևոն Թորոսյանը, Վազգեն Սամվելյանը, Անահիտ Սաղաթելյանը, Ֆրունզիկ Դանիելյանը, Գագիկ Խանսանամյանը, Վարդան Շանոյանը, Արմեն Սարգսյանը:

Գավառ քաղաքում իրավախորհրդատվությունը իրականացվեց այլ ֆորմատով, այն է` շահառուին իրավաբանական խորհրդատվությունը մատուցվում էր միաժամանակ չորս փաստաբանի մասնակցությամբ, ինչը ավելի էր բարձրացնում իրավախորհրդատվության արդյունավետությունը:

Քաղաքացիների կողմից փաստաբաններին ուղղված դիմումների ճնշող մեծամասնությունը վերաբերում էր անշարժ գույքի սեփականության և ժառանգության իրավունքի հետ կապված խնդիրներին:

Հետագա իրավական աջակցություն պահանջող որոշ գործեր ուղղվել են Գեղարքունիքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն:



Բեռնել

Վերադառնալ