ՀՀ Փաստաբանների Պալատ

Բաց դռների օր մարտ

29.02.2012 10:07

Հարգելի փաստաբաններ,

Պալատը շարունակելու է 2012 թվականի ընթացքում կազմակերպել արդեն ավանդույթ դարձած բաց դռների օրերը: Այս տարվա 3-րդ բաց դռների օրը տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 11:00-ից 17:00 ՀՀ փաստաբանների պալատում:

Փաստաբանների պալատը կոչ է անում բոլոր փաստաբաններին իրենց աջակցությունը ցուցաբերել անապահով քաղաքացիներին քաղաքացիաիրավական ոլորտում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու հարցում: Պալատը նաև խնդրում է բոլոր հնարավոր եղանակներով շարունակել իրազեկել շահառուներին այս նախաձեռնության մասին:

Հաջորդ բաց դռների օրվա համար գրանցվել ցանկացող փաստաբաններին խնդրում ենք զանգահարել 54 71 28 և 56 11 95 (ներքին 105 և 115) հեռախոսահամարներով:

Շնորհակալություն համագործակցելու համար:

ՀՀ փաստաբանների պալատ



Բեռնել

Վերադառնալ