Բաց դռների օր Գեղարքունիքի մարզում
16.02.2012 13:37Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատը, Գեղարքունիքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի հետ համատեղ, սույն թվականի փետրվարի 25-ին, ժամը 12.00-16.30, կազմակերպում է Բաց դռների օր Գեղարքունիք մարզում: Փաստաբանների պալատի փաստաբանները քաղաքացիներին կտրամադրեն իրավախորհրդատվություն քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտների, այդ թվում` ժառանգության, սեփականության իրավունքի գրանցման, նպաստների նշանակման, ամուսնաընտանեկան, ճանապարհատրանսպորտային և այլ իրավական հարցերի շուրջ:
Գեղարքունիքի մարզում իրենց աջակցությունը ցուցաբերել ցանկացող Երևան քաղաքի փաստաբանները կապահովվեն տրանսպորտով և սննդով:
Միջոցառումը տեղի կունենա ՇՊԱԿ գրասենյակում` ք.Գավառ, Բոշնաղյան 1/1 հասցեում:
Գրանցելու համար խնդրում ենք զանգահարել 54 71 28, 56 45 24 ներքին 105:
Հարգանքով՝
Փաստաբանների պալատ
Բեռնել
Վերադառնալ