ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.12.2016 14:45

Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացված մրցույթների գրավոր փուլը հաղթահարած հավակնորդներին հրավիրում ենք մասնակցելու մրցույթի հարցազրույցի փուլին, որը տեղի կունենա ք. Երևան, Զաքիյան 2 հասցեում (ՀՀ փաստաբանների պալատ, 4-րդ հարկ, թիվ 12 սենյակ)՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ից սկսած: 
 Հարցազրույցի ժամի վերաբերյալ հավակնորդները կիրազեկվեն անհատապես՝ էլեկտրոնային փոստով:
Հարցազրույցին հավակնորդները կհրավիրվեն՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության:
Հարցազրույցին պետք է ներկայանալ քննական թերթիկով և փաստաբանական գործունեության վկայականով կամ անձնագրով:

Մրցութային հանձնաժողով



Բեռնել

Վերադառնալ