ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
13.12.2016 12:35Հարգելի փաստաբաններ,
Շարունակելով մեր ավանդույթը՝ ցանկանում ենք 2016թ. դեկտեմբերի 22-ին ժամը 17:00-ին այցելել Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որտեղ խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդություն ունեցող երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են:
Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն ունեցող փաստաբանները կարող են [email protected] նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել փաստաբանների պալատի ընդունարանի պատասխանատուին:
Մանկատան երեխաներին անհրաժեշտ են նաև հետևյալ իրերը՝
- մանկական մանեժ (կարող է լինել օգտագործված)
- Similac 2 կաթնային խառնուրդ
- BЕBI շիլաներ (каша)
- Huggies, Libero, Puffies տակդիրներ (ցանկացած չափերի)
- թաց անձեռոցիկներ
- շոկոլադե կոնֆետներ Kinder։
Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում:
Ալերգիկ երևույթները բացառելու նպատակով փափուկ խաղալիքներ չեն ընդունում։
Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2016թ. դեկտեմբերի 22-ին ժամը 16:45-ին։ Եթե ցանկանում եք ներկա գտնվել, ապա խնդրում ենք նախապես տեղեկացնել։
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի
աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ