ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ 14.12.2016Թ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
09.12.2016 21:37
Հարգելի փաստաբաններ
2016 թվականի դեկտեմբերի 09-ին, ժամը 17:00, ք.Երևան, փ.Զագյան 2, 4-րդ հարկ, թիվ 14 սենյակում, ՀՀ փաստաբանների պալատում (այսուհետ` Պալատ) տեղի ունեցավ Արարատի և Կոտայքի մարզերի մարզային համակարգողների, ինչպես նաև Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի պատասխանատուի 14.12.2016թ. ընտրության քվեաթերթիկների տպագրությունը:
Տպագրվել է.
- Արարատի մարզի մասով 61 հատ քվեաթերթիկ (59 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 09.12.2016թ. դրությամբ, և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
- Կոտայքի մարզի մասով 76 հատ քվեաթերթիկ (73 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 09.12.2016թ. դրությամբ, և 3 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
- Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մասով 29 հատ քվեաթերթիկ (28 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 09.12.2016թ. դրությամբ, և 1 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
որոնք կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում, որոնք ստորագրվել, կնքվել և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:
Միաժամանակ հայտնում ենք, որ քվեարկությունն անցկացվելու է ք.Երևան, փ.Զաքյան 2, 4-րդ հարկի մեծ դահլիճում՝ 14.12.2016թ-ին, սկսվում է ժամը 11:00-ից և ավարտվում է նույն օրը` ժամը 17:00-ին։
ՀՀ փաստաբանների պալատի
մարզային հաշվիչ հանձնաժողով
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ