ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
18.11.2016 15:37Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 18.11.2016 թվականի թիվ 8-րդ նիստում ամփոփել է 2016 թվականի աշնանը կազմակերպած որակավորման քննությունների գրավոր առաջադրանքները։
Որակավորման քննություններին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի 2015 թվականի աշնանային հոսքի ունկնդիրները, ինչպես նաև 2016 թվականի գարնանային հոսքի՝ պարզեցված կարգով ուսուցում անցած այն ունկնդիրները, որոնք ունեցել են իրավաբանի 5 և ավելի տարիների աշխատանքային ստաժ:
Ընդհանուր առմամբ 2016 թվականի աշնանը կազմակերպված որակավորման քննություններին մասնակցել են 72 ունկնդիր։
Որակավորման քննությունները չեն հանձնել 14 աշխատանքների հեղինակներ։
2016թ. նոյեմբերի 18-ին ժամը 17.00-ին, ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում (ք.Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ) կբացվեն կնքված արկղները։ Արկղերը բացելուց հետո հնարավոր կլինի պարզել ծածկագրերի հեղինակներին։
ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱՅԻ ՄՈԴՈՒԼ
Բեռնել դեոնթոլոգիայի խնդիրներ լուծելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ
Բեռնել
Վերադառնալ