ՀՀ Փաստաբանների Պալատ

ABA-ի հարցում-հայտարարությունը

08.02.2012 07:17

   Հարգելի փաստաբան,

   Ամերիկյան իրավաբանների ընկերակցության  Իրավունքի գերակայության նախաձեռնությունը (ABA /ROLI) կազմակերպում է իր կողմից իրականացված փաստաբանական հմտություններ դասընթացի մասնակիցների ակտիվ համացանցային խումբ, որին անդամագրվածները հնարավորություն կունենան պարբերաբար տեղեկատվություն ստանալու մեր կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումների և ծրագրերի մասին, փոխանակելու  տեղեկատվություն և  ներկայացնելու առաջարկություններ:

   Նախկինում կազմակերպված փաստաբանական հմտություններ դասընթացի որակի և արդյունավետության ուսումնասիրման նպատակով խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը և ուղարկել  [email protected] հասցեով մինչև 2012թ. փետրվարի 20-ը:

  Հարցաթերթիկ

1. Երբ եք մասնակցել  փաստաբանական հմտություններ դասընթացին:

2. Ինչով եք ներկայումս զբաղված, Ձեր մասնագիտացումը, հատուկ ծրագրեր:

3. Ինչով է նպաստել դասընթացը Ձեր որպես իրավաբանի կայացմանը:

4. Ինչպիսի նոր հմտություններ եք ձեռք բերել դասընթացի շնորհիվ:

5. Դասընթացը նպաստել է, որպեսզի օգտակար ծանոթություններ ձեռք բերեք:

6. Հետաքրքրված եք համագործակցելու ABA /ROLI-ի հետ հետագա ծրագրերի շրջանակներում, եթե այո, ապա ինչպիսի ծրագրեր կառաջարկեիք:

7. Համաձայն եք, որպեսզի Ձեր էլեկտրոնային հասցեն ընդգրկվի համացանցային խմբում, եթե այո, ապա նշեք Ձեր հասցեն:

   Շնորհակալություն համագործակցության համար

   Հարգանքներով`

  Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավունքի գերակայության նախաձեռնություն (ABA /ROLI), քրեական իրավունքի ծրագիր



Բեռնել

Վերադառնալ