ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՏՎՈԳԻՐ Է ՍՏԱՑԵԼ
17.10.2016 10:49
Հայաստանի Հանրապետության փաստբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել Պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի գործընկերներին: Հանդիսավոր միջոցառմանը Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար պատվոգիր է հանձնել Արթուր Հովհաննիսյանին: Գործընկերները, շնորհավորելով Արթուր Հովհաննիսյանին, մաղթել են նորանոր հաջողություններ պետականաշինության պատասխանատու աշխատանքում: Նա ՀՀ վարչապետի որոշումով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
Բեռնել
Վերադառնալ