ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐ ՈՒ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
07.07.2016 22:14ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 07.07.2013թ. թիվ 209-Լ որոշմամբ հաստատվել են Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում մարզային համակարգողների, ինչպես նաև Արմավիրի մարզի Արմավիր և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում պատասխանատուների 09.07.2016թ. ընտրությունների քվեաթերթիկների ձևերը:
Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում մարզային համակարգողների, ինչպես նաև Արմավիրի մարզի Արմավիր և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում պատասխանատուների 09.07.2016թ. ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունն իրականացվելու է 08.07.2016թ, ժամը 11:00-ից սկսած՝ ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում, ք.Երևան, Զաքիյան 2 փողոց, 4-րդ հարկ, թիվ 14 սենյակ հասցեում:
Միաժամանակ, նույն որոշմամբ սահմանվել է, որ փաստաբանների պալատի մարզային հաշվիչ հանձնաժողովի 28.06.2016թ թիվ 3-Լ արձանագրության համաձայն թեկնածուներ չգրանցվելու հետևանքով Արագածոտնի մարզում մարզային համակարգողի և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում պատասխանատուի 09.07.2016թ. ընտրություններ չեն կայանալու:
Ստորև՝ «Մարզերում համակարգում իրականացնելու մասին» կարգի 4.4 կետի համաձայն հրապակվում են ներքոնշյալ մարզերի և մարզերի քաղաքների փաստաբանների ցուցակները՝ 07.07.2016թ. դրությամբ *:
Արարատի մարզի փաստաբանների ցուցակ (խմբագրված)
Գեղարքունիքի մարզի փաստաբանների ցուցակ
Կոտայքի մարզի փաստաբանների ցուցակ
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի փաստաբանների ցուցակ
Արմավիրի մարզի փաստաբանների ցուցակ (խմբագրված)
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի փաստաբանների ցուցակ
* Ծանոթություն.
Ցուցակներում անճշտություն լինելու դեպքում, շահագրգիռ փաստաբանի դիմումով մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացվում է անճշտությունը։
ՀՀ փաստաբանների պալատի
մարզային հաշվիչ հանձնաժողով
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ