ԵՐԿԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ՓԱՐԻԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
21.06.2016 12:40
Հարգելի ՛ փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Փարիզի փաստաբանների միության միջև առկա համագործակցության շրջանակներում այս տարի ևս Հայաստանից 1 կամ 2 փաստաբան հնարավորություն կունենա մասնակցել Փարիզում անցկացվող երկամսյա դասընթացին, որի ընտրական փուլը սկսված է:
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ֆրանսերեն լեզվի գերազանց իմացությամբ այն փաստաբանները, ում տարիքը չի գերազանցում 40 տարեկանը և ում փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը դիմելու պահին կասեցված չէ:
Դասընթացն անց է կացվելու 2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Փարիզում բնակվելու և ճանապարհի բոլոր ծախսերը պետք է հոգա անձամբ փաստաբանն իր հաշվին: Հնարավոր է նաև որոշակի ֆինանսական աջակցության և/կամ կացարանի տրամադրումը:
Մրցույթի մասնակցության համար [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել մասնակցության հայտ' մինչև 2016 թվականի հունիսի 23-ը ներառյալ: Հայտին պետք է կցել ինքնակենսագրական (CV):
Բեռնել
Վերադառնալ