ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՉՄՆԱ ՄԻ «ԳԱԼՈՉԿԱ», ՈՐԸ ՄԵՆՔ ԴՐԵՑԻՆՔ ՈՒ ԱՆՑԱՆՔ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՓԱՍՏԻՆՖՈՅԻՆ
09.06.2016 11:11Դեռևս, իհարկե, իրավագիտակցության խնդիր կա, Հայաստանի Հանրապետությունում լայն շրջանակներում ամբողջությամբ բացահայտված չէ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:
Ըստ փաստաբանի, օրինակ, բացահայտված չէ, թե ո՞վ, ե՞րբ, ի՞նչ հանգամանքների առկայության դեպքում կարող է դիմել բարոյական վնասի հատուցման պահանջով, ինչպես նաև, թե որքա՞ն վնասի հատուցման առավելագույն չափը: Այսինքն՝ այս առումով բավականին անելիք կա, նշեց փաստաբանը:
Արթուր Հովհաննիսյանը կարևորեց, որպեսզի այդ թեմայով ասուլիսներ կազմակերպվեն զանգվածային լրատվամիջոցների համար և այդ ուղղությամբ մասնագիտացած փաստաբանները կամ այլ իրավաբաններ հանրությանը բացահայտեն բարոյական վնասի հատուցման ինստիտուտը:
«Այսօր ասելով «բարոյական վնաս»՝ քաղաքացիներն ավելի շատ սերիալներում տեսածն են հասկանում: Հասկանում են, որ եթե իրենք ինչ-որ բանից նեղսրտել են, ուրեմն այդ նեղսրտումը կարող է փոխհատուցվել գումարային ինչ-որ մեծությամբ: Մինչդեռ եթե դու խորանում ես, դա այդպես չէ, շատ նեղ է շրջանակը, երբ դու կարող ես դիմել բարոյական վնասի հատուցման համար»,- նկատեց Ա.Հովհաննիսյանը:
Ըստ փաստաբանի, Հայաստանում բարոյական վնասի հատուցման ինստիտուտի ներդրման գործընթացը շատ արագ կատարվեց, իր տպավորությամբ ավելի շատ արվեց, որովհետև «մենք բաց ունեինք, կոնվենցիոն խնդիր ունեինք, որը դեռ լուծված չէր»: Ա.Հովհաննիսյանի կարծիքով, բարոյական վնասի հատուցման գումար չափը այդքան մեծ չէ, այսինքն, իրոք, եթե անձը ցանկանում է ստանալ հատուցում իր կրած տառապանքի, բարոյական վնասի դիմաց, «փոխհատուցման գումարը, կարծում եմ, բավարար չէ», ավելի շատ սիմվոլիկ է՝ ասելու համար, որ մենք ունենք բարոյական վնասի հատուցում:
«Ես ուզում եմ, որ չմնա մի «գալոչկա», որը մենք դրեցինք ու անցանք առաջ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Ի դեպ, մենք տեղեկացանք Փաստաբանների պալատում, որ Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի ծրագրով 2014թ.-ից բարոյական վնասի ինստիտուտի թեմայով վերապատրաստումներ եղել են, որոնք անց են կացրել են Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը:
Բեռնել
Վերադառնալ