ՀՀ Փաստաբանների Պալատ

Բաց դռների երրորդ օրվա մասին

19.12.2011 07:36

Բաց դռների երրորդ օրվա մասին

ՀՀ փաստաբանների պալատը 2011թ. դեկտեմբերի 17-ին կազմակերպեց բաց դռների օրվան նվիրված երրորդ միջոցառումը: ՄԻնչև միջոցառման կազմակերպումը Պալատը կոչ էր արել փաստաբաններին նախաձեռնող գտնվել և իրենց մասնակցությամբ աջակցել նմանակարգ միջոցառմներին, որոնք, որպես կանոն, բարձր գնահատականի են արժանանում շահառուների` անվճար իրավաբանական խորհրդատվության կարիք ունեցող անձանց կողմից: Պալատի այս կոչին էին արձագանքել փաստաբաններ Մոնիկա Հակոբյանը, Արտակ Գարոյանը, Մոնիկա Մարգարյանը, Անահիտ Հակոբյանը և Թամարա Յայլոյանը, որն, ի դեպ, ժամանել էր Գյումրիից: Բացի նշված փաստաբաններից, միջոցառման անցկացմանն աջակցեցին մի շարք այլ փաստաբաններ, որոնք նախկինում արդեն մասնակցել էին բաց դռներին (Գոռ Մարգարյանը, Հարություն Հարությունյանը): Անցկացված միջոցառումների փորձից նշենք, որ հաճախ փաստաբանները շարունակում են անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել բաց դռների շահառուներին նաև այդ օրերից դուրս, ինչպիսի գործելակերպը միայն ողջունելի է: Միջոցառմանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն ենք նաև հայտնում Պալատի խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանին:

Թեև այս միջոցառմանն մասնակցելու նախաձեռնություն ցույց տվող փաստաբանների թիվը սակավաթիվ չէ, սակայն Պալատը շարունակում է կոչ անել փաստաբանական հանրությանը նախաձեռնող լինել և իրենց ներդրումն ունենալ Պալատի այս մարդասիրական նախաձեռնության շարունակականությունն ապահովելու հարցում: Բաց դռների շահառուների թվի շարունակական աճը վկայում է այս միջոցառման կարևորության մասին: Չմոռանանք, որ բաց դռների մասին տեղեկատվություն տարածողների շարքում եթե առաջինը չէ, ապա գլխավորներից են հանդիսանում հենց փաստաբանները: Մյուս բաց դռների օրը տեղի կունենա արդեն 2012 թվականի հունվար ամսին, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք Ամանորից հետո:

 



Բեռնել

Վերադառնալ