Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի մասին սեմինար
06.12.2011 08:30ՀՀ փաստաբանների պալատը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության հետ իրականացվող «Ռազմավարական դատավարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում հրավիրում է մասնակցելու «Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի կիրառման պրակտիկայի և մեկնաբանության վերլուծյուն» թեմայով դասընթացին:
Դասընթացը կվարեն Լեգելատա իրավաբանական ընկերության փաստաբաններ Սահակյան Սիրանուշը, Մարիամ Ղուլյանը և Գոռ Մարգարյանը:
Դասընթացը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 16-ին ժամը 18.00-ից մինչև 20.00-ը` ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում:
Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին: Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ: Տեղերը սահմանափակ են (20 փաստաբան). դասընթացին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:
Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:
Բեռնել
Վերադառնալ