Մաքսային իրավունքի և պրակտիկայի մասին սեմինար
23.11.2011 09:39Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության հետ իրականացվող «Ռազմավարական դատավարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում հրավիրում է մասնակցելու «Մաքսային մարմինների կողմից մաքսային սահմանով տեղափոխված ապրանքները պահելու պրակտիկան և իրավաչափությունը» թեմայով դասընթացին:
Դասընթացը կվարի փաստաբան Մարիամ Ղուլյանը:
Դասընթացը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 1-ին ժամը 17.00-ից մինչև 18.00-ը` ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում:
Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին: Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. նոյեմբերի 30-ը ներառյալ: Տեղերը սահմանափակ են (20 փաստաբան). դասընթացին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:
Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:
Բեռնել
Վերադառնալ