ՀՀ Փաստաբանների Պալատ

Արթուր Գրիգորյան հաղորդագրություն

21.11.2011 06:37

Նկատի ունենալով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի այն պահանջը, որ ԶԼՄ-ների հրապարակումները փաստաբանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում, ՀՀ փաստաբանների պալատը, իր 18.11.2011 թվականի որոշմամբ, կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ:

Միաժամանակ, ՀՀ փաստաբանների պալատը հերթական անգամ վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ կարգապահական վարույթի հարուցումը դեռևս չի պարունակում փաստաբանի գործունեության գնահատական: Կարգապահական վարույթի հարուցման նպատակն է ստացված տվյալների մանրակրկիտ, բազմակողմանի և արհեստավարժ ստուգումը ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կողմից, ինչը հնարավորություն կտա կարգապահական վարույթի արդյունքում փաստաբանների պալատին կշռադատված և օբյեկտիվ կարծիք կազմելու ԶԼՄ-ների հրապարակումներում տեղ գտած հանգամանքների վերաբերյալ և կայացնելու համապատասխան որոշում:



Բեռնել

Վերադառնալ