ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
08.02.2016 14:05
Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի կայքէջի «Գրադարան» բաժնում բացվել է «Արդարացման դատական ակտեր» նոր ենթաբաժինը, որում նախատեսվում է հրապարակել փաստաբանների և հանրային պաշտպանների վարած գործերով կայացված արդարացման դատական ակտերը:
«Արդարացման դատական ակտեր» ենթաբաժնում կարող են հրապարակվել ամբաստանյալին արդարացնող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավճիռները, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վճռաբեկ դատարանների որոշումները:
Նշված ենթաբաժինը լրացնելու համար խնդրում ենք ՀՀ փաստաբանների պալատին [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով տրամադրել Ձեր մասնակցությամբ քննված քրեական գործերով կայացված արդարացման դատական ակտերի տեքստը:
Ուշադրություն. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայքէջի սերվերի հնարավորությունները ծավալային առումով սահմանափակ են, խնդրում ենք տրամադրել դատական ակտի տեքստը MS Word ձևաչափով (օրինակ՝ ներբեռնված «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից):
Հարգանքով՝
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ