ՀՀ Փաստաբանների Պալատ

Հայցի ապահովման միջոցների կիրառման պրակտիկայի մասին սեմինար

14.11.2011 07:56

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության հետ իրականացվող «Ռազմավարական դատավարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում հրավիրում է մասնակցելու «Հայցի ապահովման միջոցների կիրառման պրակտիկայի իրավաչափությունը սեփականության իրավունքի պաշտպանության համատեքսում» թեմայով դասընթացին:

Դասընթացը կվարի փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Դասընթացը տեղի կունենա 2011թ. նոյեմբերի 18-ին ժամը 17.00-ից մինչև 18.00-ը` ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում:

Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին: Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. նոյեմբերի 17-ը ներառյալ: Տեղերը սահմանափակ են (20 փաստաբան). դասընթացին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:

Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:



Բեռնել

Վերադառնալ