ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԵԴ-Ի ԿԱՆՈՆԱԳՐՔՈՒՄ
22.12.2015 18:48
Հարգելի փաստաբաններ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն փոփոխվել է Դատարանի կանոնակարգի 47-րդ հոդվածը և հիշյալ փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ից :
Կատարված փոփոխությունների մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ՝ կայքում 01.12.2015թ. տեղադրված մամլո հաղորդագրության միջոցով այցելելով Դատարանի պաշտոնական կայք:
Փոփոխությունների արդյունքում բոլոր վերաբերելի փաստաթղթերը, այդ թվում դիմումի ձևը և այն լրացնելու կարգը, կհամապատասխանեցվեն ընդունված փոփոխություններին, և նորացված տարբերակները 2016 թվականի հունվարի 1-ից հասանելի կլինեն Դատարանի պաշտոնական կայքում:
Բեռնել
Վերադառնալ