Հարցում
11.11.2011 11:26Հարց 1. Ինչքա՞ն ժամանակ է միջինն անհրաժեշտ «հաճախորդի» դիմելու պահից (հաճախորդը պատրաստ է փաստաբանի ստանդարտ պայմաններով կնքել ծառայություններրի մատուցման պայմանագիր, վճարել բոլոր անհրաժեշտ գումարները և պետական տուրքը և այլն), մինչև դատարան հայց ներկայացնելը (արտադատարանական որևէ քայլ ձեռնարկելու` բանակցություններ, հաշտություն և այլն անհրաժեշտություն չկա): Պատասխանը խնդրում եմ հիմնել փաստաբանի մոտ/գրասենյակում առկա իրական պրակտիկայի վրա:
ա) միջինը մեկ շաբաթ
բ) միջինը երկու շաբաթ
գ) միջինը երեք շաբաթ
դ) այլ ժամկետ (խնդրում ենք նշել ___________)
Հարց 2. Ինչքա՞ն կկազմի փաստաբանի վճարը, որը պետք է վճարվի փաստաբանին մինչև դատական գործի ավարտը (որպես կանոն անվանվում է նաև չվերադարձվող գումար/ծառայության վճար): Այստեղ դրական արդյունքի դեպքում վճարման ենթակա գումարը խնդրում ենք չնշել, կամ նշել առանձին:
ա) 100.000 ՀՀ դրամ
բ) 150.000 ՀՀ դրամ
գ) 200.000 ՀՀ դրամ
դ) 250.000 ՀՀ դրամ
ե) այլ գումար (խնդրում ենք նշել ___________)
Հարց 3. Փաստաբանների պրակտիկայում (2010-2011 թթ. ընթացքում), ինչքա՞ն է միջինը տվյալ գործերի քննությունը դատարանում` հայցը դատարան մուտք անելու պահից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից վճռի հրապարակում (ներառյալ` ապրանքագիտական կամ այլ համապատասխան փորձաքննության վրա ծախսվող ժամանակը):
ա) միջինը 100 օր
բ) միջինը 120 օր
գ) միջինը 150 օր
դ) միջինը 200 օր
ե) այլ ժամանակ (խնդրում ենք նշել ___________)
Հարգելի գործընկերներ,
Վերոնշյալ հարցմանը օբյեկտիվ և հիմնավորված պատասխան տալու համար խնդրում ենք մինչև սույն թվականի նոյեմբերի 13-ը [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր պատասխանները:
Բեռնել
Վերադառնալ