ՀՀ Փաստաբանների Պալատ

Անհատական տվյալներ, հարցում

10.11.2011 11:35

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի ակումբը ձևավորել է աշխատանքային խումբ, որը պետք է կատարի ուսումնասիրություն պետական մարմինների կողմից անհատական տվյալների տրամադրման կամ չտրամադրման, ինչպես նաև անհատական տվյալների բովանդակության հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ:

Խնդրում ենք տրամադրել պետական մարմինների կողմից անհատական տվյալների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ Ձեզ մոտ առկա նյութերը:

Նշված տվյալները անհրաժեշտ են, որպեսզի աշխատանքներ տարվեն   «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում անհատական տվյալների որոշակիացման համար:

Խնդրում ենք տվյալները փոխանցել Լիլիթ Մարտիրոսյանին [email protected] էլեկտրոնային հասցեով:

Հարգանքով`պալատի խորհրդի անդամ, ակումբի համակարգող`

Մելանյա Առուստամյան

 



Բեռնել

Վերադառնալ