ՀՀ Փաստաբանների Պալատ

Բաց դռների երկրորդ օրվա մասին

28.11.2011 12:14

ՀՀ փաստաբանների պալատը 2011թ. նոյեմբերի 26-ին կազմակերպեց բաց դռների օրվան նվիրված երկրորդ միջոցառումը, որը բարձր գնահատականի արժանացավ թե´ միջոցառումն անցկացնող փաստաբանների, թե´ շահառուների (դիմողների) կողմից: Փաստաբանների պալատում անցկացված միջոցառումից զատ նմանակարգ միջոցառում տեղի ունեցավ նաև Աբովյան քաղաքում, որը հնարավոր դարձավ կազմակերպել Կոտայքի մարզի փաստաբանների ուժերով: Ինչպես և սպասվում էր դիմողների մեծամասնությունը կազմում էին անապահով, ծանր սոցիալական վիճակում գտնվող անձինք: Դիմողները հետաքրքրվում էին գլխավորապես քաղաքացիաիրավական հարցերով:

Միջոցառումը ցույց տվեց, որ քաղաքացիներին անհրաժեշտ են այսպիսի հանդիպումներ, ուստի Փաստաբանների պալատը նոր ուղիներ է փնտրելու քաղաքացիների ավելի լայն զանգվածին բաց դռների կազմակերպման և անվճար իրավաբանական ծառայությունների տրամադրման մասին իրազեկելու հարցում: Անվճարունակ քաղաքացիներին Փաստաբանների պալատի նախաձեռնության մասին իրազեկելու առումով կարևոր դերակատարություն ունեն հենց փաստաբաններն ու փաստաբանական գրասենյակները, որոնք հաճախակի առաջինն են առնչվում սոցիալապես անապահով խավերի հետ: Ուստի Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբանների հանրությանը բոլոր հնարավոր միջոցներով իրազեկել նման նախաձեռնության առկայության մասին: Բաց դռների օրը, որպես կանոն, անց է կացվելու յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա շաբաթ օրը, սակայն ավելի ստույգ դրա մասին տեղեկանալու համար խնդրում ենք պարբերաբար հետևել մեր կայքի հայտարարություններին կամ տեղեկանալ Փաստաբանների պալատ զանգահարելու միջոցով:

Հաջորդ բաց դռների օրը անց է կացվելու ս.թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 11.00-ից մինչև 17.00` ՀՀ փաստաբանների պալատում:

Փաստաբանների պալատը կողջունի այն փաստաբաններին, ովքեր ցանկություն կարտահայտեն մասնակցելու բաց դռներին` քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար:

Փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում փաստաբաններ Հրաչյա Հովհաննիսյանին, Հարություն Հարությունյանին, Նելլի Հարությունյանին և Օվսաննա Ստեփանյանին, ովքեր մասնակցեցին 2011թ. նոյեմբերի 26-ին` ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցած միջոցառմանը:



Բեռնել

Վերադառնալ