ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ՝ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԹԵՄԱՅՈՎ
29.10.2015 10:19
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 29.10.2015թ. ժամը 18.30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ակումբը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպում է քննարկում-դասընթաց, որի շրջանակներում քննարկվելու է ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը: Զեկուցող` Աննա Մարգարյան (նախագծի համահեղինակ, փաստաբան, ի.գ.թ.):
Դասընթացը տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատում (հասցե՝ ք.Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ):
Ակումբի նիստին մասնակցած փաստաբաններին հաշվարկվելու է 4 պարտադիր վերապատրաստման ժամ։
Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:
Բեռնել
Վերադառնալ