ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ՝ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԹԵՄԱՅՈՎ
12.10.2015 11:33
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 12.10.2015թ. ժամը 18.30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում կազմակերպվելու է ՀՀ փաստաբանների պալատի ակումբի նիստ, որի շրջանակներում քննարկվելու է ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը։
Ակումբի նիստը վարելու է ակումբի համակարգող, փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Ակումբի նիստին մասնակցած փաստաբաններին հաշվարկվելու է 4 պարտադիր վերապատրաստման ժամ։
Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:
Բեռնել
Վերադառնալ