ՀՀ Փաստաբանների Պալատ

Դատաիրավական բարեփոխումներ. խնդիրներ, լուծումներ

28.10.2011 12:22

Հարգելի գործընկերներ,

«Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամը, հավատարիմ իր առաքելությանը՝ նպաստել ՀՀ ֆինանսական համակարգի մշակույթի զարգացմանը, շարունակում է իրականացնել «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» խորագրով ծրագիրը։

Ծրագիրը նպատակաուղղված է՝

  • ՀՀ ֆինանսական համակարգի աշխատակիցների ու հավակնորդների իրազեկվածության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը,
  • ՀՀ ֆինանսական համակարգի համար նոր հնարավորությունների բացահայտմանն ու արդյունավետ իրականացմանը։

«Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագիրը կրում է շարունակական բնույթ և, մասնակիցների ու զեկուցողների կարծիքով, նպաստում է ՀՀ ֆինանսական համակարգում արդիական մտածողության ձևավորմանը։

Սիրով հրավիրում ենք Ձեզ «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի իններորդ հանդիպմանը, որը կկայանա 2011 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը՝ 14։00-ից 16։00-ն, Մոսկվայի տան դահլիճում (ք. Երևան, Արգիշտի 7)։

«Դատաիրավական բարեփոխումներ. խնդիրներ, լուծումներ»

թեմայով ներկայացմամբ հանդես կգա ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Հանդիպմանը մասնակցելու դեպքում խնդրում ենք Ձեզ մինչև 2011 թվականի նոյեմբերի 2-ը տեղեկացնել մեզ այդ մասին 53-77-98 հեռախոսահամարով:

Բեռնել օրակարգը:



Բեռնել

Վերադառնալ