Բաց դռների օր
21.10.2011 09:59Քաղաքացիական արդարադատության եվրոպական օրվա (ՔԱԵՕ) կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը անց է կացնելու բաց դռների օր, որի ընթացքում փաստաբանները քաղաքացիաիրավական հարցերի վերաբերյալ անվճար խորհրդատվություն կտրամադրեն բոլոր հայցողներին:
Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է 2011թ. հոկտեմբերի 29-ին ժամը 11:00-ից մինչև 17:00` ՀՀ փաստաբանների պալատում (ք.Երևան, Զաքիյան 3) և Հանրային պաշտպանի գրասենյակում (ք.Երևան, Կորյունի 8 շենք, բն. 5 և ք.Վանաձոր, Մյասնիկյան 6 շենք, բն. 37):
Բեռնել
Վերադառնալ