ԿԱՐՃՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՒ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ: INVESTIGATIVE.AM
25.08.2015 19:45ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում որոշում է կայացվել կարճել ՀՔԾ քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով (Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը) հարուցված քրեական գործի վարույթը եւ քրեական հետապնդում չիրականացնել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ:
Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով տուժողի՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու և գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու ունակությունը պարզելու նպատակով նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, որի հերթական նիստի օրը նշանակվել է 2015թ. մայիսի 21-ին՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում։
ՀՔԾ քննիչի զեկուցագրի համաձայն՝ փաստաբանը, մասնակցելով հանձնաժողովի նիստին, «հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետներին վիրավորել է՝ նրանց սադրիչ հարցեր ուղղելով, վերջիններիս կողմնակալության մեջ անհիմն մեղադրելով և այլ դիտավորյալ գործողություններով, վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջի խախտմամբ չի ենթարկվել ապօրինի վարքագիծը դադարեցնելու քննիչի օրինական կարգադրություններին, ինչի արդյունքում փորձաքննությունը հերթական անգամ չի կայացել, հետաձգվել է, որպիսի դիտավորյալ գործողություններով փաստաբանը միջամտել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նրա գործունեությանը»:
2015թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատախազության միջոցով այն ուղարկվել ՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Հարցաքննվել են հանձնաժողովի տվյալ նիստին ներկա անդամները, ՀՔԾ քննիչը, տուժողը, ում նկատմամբ նշանակվել էր փորձաքննությունը։ Հարցաքննության է հրավիրվել նաեւ փաստաբանը, ով, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննարկելով փաստաբանի գործողությունները՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում տուժողին ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նիստի ժամանակ, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը եկել է այն եզրահանգման, որ փաստաբանի կողմից գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը չի հիմնավորվել:
Շարունակությունը տես սկզբնաղբյուր կայքում:
Բեռնել
Վերադառնալ