ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՈՒՂՂԱԿԻ ԶԱՎԵՇՏ». ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ՝ «ՍԱԴՐԻՉ» ՀԱՐՑԵՐ ՏՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ. GALATV.AM

18.08.2015 18:47

  ԳԱԼԱ-ի զրուցակիցն է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

-Պարոն Զոհրաբյան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ: Ըստ ՀՔԾ-ի՝ նա «սադրիչ» հարցեր է տվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը:

-Նախ ասեմ, որ մեր փաստաբանները միշտ էլ «սադրիչ» հարցեր են ուղղելու, «սադրիչ» միջնորդություններ են իրականացնելու, «սադրիչ» վերաքննիչ բողոքներ են կազմելու, եւ ինքնին հենց փաստաբանական գործունեությունը բնականաբար միտված է, որպեսզի պաշտպանի վստահորդի շահերը: Իսկ այս դեպքում, եթե մենք ուղղակի որպես մեղադրանքի կողմին դիտարկենք նաեւ քննիչներին, ապա կտեսնենք, որ բնական է, որ փաստաբանը պետք է ընդդիմանա քննիչների գործողություններին, գործունեությանը, եւ ինքնին այս «ընդդիմությունն» օրինաչափ է, այսինքն փաստաբանը լիազորված է օրենքով չարգելված միջոցներով ազդել գործընթացի վրա՝ իր միջնորդություններով, իր հարցերով, իր առարկություններով, իր հայտարարություններով: Եվ այս օրինաչափ գործողությունների համար ուղղակի չի կարելի քրեական գործ հարուցել փաստաբանների նկատմամբ, եւ ինքնին այդ քննչական մոտեցումը ես համարում եմ ոչ իրավաչափ եւ ուղղակի զավեշտ:

-Սա նախադեպայի՞ն է արդյոք, երբեւիցե փաստաբանների նկատմամբ նման հիմքով գործեր հարուցվե՞լ են:

-Գիտեք ինչ, փաստաբանները միշտ էլ ենթարկվել են ճնշումների տարբեր ձեւերով: Մենք դեպք ենք ունեցել, երբ փաստաբանի դատարանի դահլիճից դուրս գալու համար քրեական գործ է հարուցվել, որ իհարկե հետագայում Սահմանադրական դատարանը ճանաչեց սահմանադրությանը հակասող: Այսինքն իրավապահ մարմինները միշտ էլ փորձում են, նաեւ դատական մարմինները փորձում են ակտիվ փաստաբանների նկատմամբ ինչ-որ ճնշումներ գործադրել: Բայց ինքնին, որ այս հոդվածով փաստաբանի նկատմամբ քրեական գործ հարուցվեր, ես առաջին անգամ եմ հանդիպում, չեմ լսել:

Շարունակությունը տես սկզբնաղբյուր կայքում



Բեռնել

Վերադառնալ