ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
23.06.2015 13:38
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 23.06.2015 թվականի 176-Լ որոշմամբ այսօր հաստատվել է արագ արձագանքման հանձնախմբի գործունեության մասին կարգը։
Հանձնախմբի համակարգող է նշանակվել փաստաբան Գևորգ Մկրտչյանը։
Հանձնախումբը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որը`
ա) արձանագրում է փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտման դեպքերը կամ փաստաբանի նկատմամբ այլ անօրինական գործողությունները .
բ) նպաստում է փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանների լիազորությունների իրականացման խոչընդոտները վերացնելուն:
Հարգելի փաստաբաններ,
Ոստիկանության հետ հարաբերություններում խնդիրներ ծագելու դեպքում, կարող եք դիմել՝
- ՀՀ ոստիկանության հետ կնքված հուշագրով համակարգող փաստաբան, խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանին- 091 100 878,
- Արագ արձագանքման հանձնախմբի համակարգող՝ Գևորգ Մկրտչյանին- 077 007792,
- ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտի ղեկավար Գևորգ Գևորգյանին- 091 483423
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ