ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ՆՈՏԱՐԻԱՏ (ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ։ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ)» ԹԵՄԱՅՈՎ
22.06.2020 17:5624.06.2020թ. ժամը 18:30-20:30-ն ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Նոտարիատ (Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում: Կատարողական մակագրություն)» թեմայով:
- Դասընթացը կվարի նոտար Գուրգեն Գյունազարյանը:
- Դասընթացին դուք կարող եք միանալ ձեր գտնվելու վայրից:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 24.06.2020թ. ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:
- Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր, որն ակտիվացնելով դուք կմիանաք դասընթացի հարթակին:
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: