ՀՀ Փաստաբանների Պալատ


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ՆՈՏԱՐԻԱՏ (ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ։ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ)» ԹԵՄԱՅՈՎ

22.06.2020 17:56

24.06.2020թ.  ժամը 18:30-20:30-ն ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Նոտարիատ (Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում: Կատարողական մակագրություն)» թեմայով:

-    Դասընթացը կվարի նոտար Գուրգեն Գյունազարյանը:

-    Դասընթացին դուք կարող եք միանալ ձեր գտնվելու վայրից:

-    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 24.06.2020թ.  ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:

-    Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր, որն ակտիվացնելով դուք կմիանաք դասընթացի հարթակին:

-    Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Այլ որոշումներ