2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
05.10.2017 15:30Հարգելի' փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2017 թվականի հոկտեմբեր ամսվա համալրված վերապատրաստման դասընթացներին։
Հաշվի առնելով այն, որ հիմնականում աշխատանքային օրվա ավարտին է դասընթացը լինելու, ՀՀ փաստաբանների պալատը տրամադրելու է Ձեզ սուրճ, թեյ և թեթև սնունդ:
Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը (որևէ դասընթացի հետաձգման կամ տեղի
չունենալու դեպքում ՀՀ փաստաբանների պալատը կծանուցի միայն նախապես գրանցված փաստաբաններին):
Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.12.2016թ. թիվ 26/5-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Փաստաբանների վերապատրաստման կարգում, որոնք մասնավորապես ուղղված են հետևյալին՝
1. Փաստաբանները երկու տարվա ընթացքում առնվազն չորս ժամ պետք է վերապատրաստվեն «Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» առարկայի շրջանակներում հաստատված թեմաներով, նախկինում նախատեսված մեկ տարվա փոխարեն։ Ընդ որում, երկու տարվա հաշվարկը սկսվում է 2017 թվականի հունվարի 1-ից։
2. Առցանց ձևով (նախապես տեսաձայնագրված դասը սահմանված կարգով դիտելու միջոցով) վերապատրաստմանը կարող են մասնակցել բոլոր փաստաբանները, սակայն մեկ կիսամյակի համար ոչ ավել 4 (չորս) ժամից, բացառությամբ նույն կարգի 11-րդ կետում նշված փաստաբանների, ովքեր նախապես դիմում են ներկայացրել պարտադիր վերապատրաստման բոլոր ժամերն առցանց ձևով լրացնելու մասին։
3. Փաստաբանի դիմումի հիման վրա վերապատրաստման դասընթացներին հավասարեցվում է փաստաբանի կողմից մասնագիտական գիտական աշխատության կամ ձեռնարկի կամ դասագրքի հրատարակումը, ինչպես նաև գիտաժողովի մասնակցությունը, եթե փաստաբանների պալատի խորհրդի կողմից կազմավորված գիտամեթոդական հանձնաժողովը բավարարել է փաստաբանի դիմումը: Սույն կետում նշված հանձնաժողովը կազմավորվում է երեք փաստաբան անդամից և գործում է երկու տարի ժամկետով:
4. ՀՀ փաստաբանների պալատը չի ենթարկում կարգապահական պատասխանատվության վերապատրաստմանը չմասնակցած նաև՝
- պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության դասախոսներին՝ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.
- կարգապահական գործ նախապատրաստող անձանց։
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
վերապատրաստման հարցերով
համակարգող՝ Անի Ղարիբյան
[email protected]